ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. Միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում

Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. Միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում
16.06.2018 | 17:35

Հունիսի 16-ին Հայաստանում Եվրոպական մշակութային ժառանգության տարվա մեկնարկի նախորեին Բյուրական արվեստի ակադեմիայում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպվել էին բացառիկ կրթական և մշակութային միջոցոռումներ: «Հորտուս Մուզիկուս» խմբի անդամների և երաժիշտների հետ տեղի ունեցած ստեղծագործական հանդիպման և քննարկման ընթացքում ներկայացվեցին եվրոպական և հայկական միջնադարյան երաժշտական գործիքներն ու դարաշրջանի երաժշտության կատարման առանձնահատկությունները:

Եղան համատեղ անմոռանալի ելույթներ, որոնք դարձան մեծ ոգևորության առիթ թե հայ և թե` էստոնացի երաժիշտների համար: Երաժշտասեր հանրությանն արդեն հայտի տաղանդաշատ պատանի քանոնահարուհիներ Էլեն Մուսաելյանը, Քրիստինե Ենգոյանը , դուդուկի և զուռնայի փոքրիկ վարպետ Թաթուլ Համբարձումյանը երաժշտական նվերներով հանդես եկան «Հորտուսի» անդամների համար: Նրանց վարպետությունը միաձուլվեց համատեղ անսպասելի ելույթով, որը դարձավ բոլոր ներկաների համար հուզումնալից և ոգևորող հիշողություն: Հանդիպմանը մասնակցում էր նաև քեմանի-հայկական վիոլա յուրահատուկ գործիքի կատարող Գրիգոր Առաքելյանը:


Երոկոյան Բյուրական արվետի ակադեմիայում տեղի ունեցավ «Հորտուս Մուզիկուս» խմբի համերգը` «Սալվե Ռեգինա» ծագրով (միջնադարյան երգեր` նվիրված Սբ. Աստվածամորը): Այս անգամ խմբի անդամներին միացան հայկական հայտնի Գուրջիևի նվագախմբի անդամներիը (գեղարվեստական ղեկավար Լևոն Եսկենյան): Հիասքանչ կատարումներն ընդմիջվեցին հայկական Սբ. Պատարագից հատվածներով: Հիացած լսարանին Անդրես Մուստոտնեն հավաստիացրեց, որ կարող է անգամ հայ երաժշտության մի ամբողջ ծրագիր ներկայացնել` իբրև հայ երաժշտարվեստի լավագույնը դեսպաններից մեկն աշխարհում: Երկարատև ծափահարություններով մեր լսարանը իր խորին երախտագիտությունն ու հիացմունքը հայտնեց երաժշտախմբին բարձրագույն որակի արվեստի հետ կարճատև շփման համար: Երեկոյին ներկա էր ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալկսին, ՀՀ –ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, մտավորականներ:

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ